Փոխոստիկանապետի աղջիկը սպառնում էր

24/09/2011

Սեպտեմբերի 23-ին, ուշ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` ժամը 22:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վրա, դեպի Օրբելի թունել տանող հատվածում, «Նիսան» մակնիշի 99 ԼԼ 990 համարանիշի ավտոմեքենան բախվել է մի քանի ավտոմեքենայի, այդ թվում` 1 «Օպելի» եւ Գազ 3110 մակնիշի 006 ՏՏ 01 համարանիշի ավտոմեքենային: «Նիսանը» վարել է երիտասարդ մի աղջիկ, ով իրեն անվայելուչ է պահել դեպքի վայր ժամանած Երեւանի ՃՈ աշխատակիցների նկատմամբ: Ըստ ականատեսների` ՃՈ աշխատակիցները նույնիսկ չէին համարձակվում պատասխանել կամ կարգի հրավիրել այդ աղջկան, քանի որ վերջինս ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի աղջիկն էր: