«Օրենքով գողին» թույլ չեն տվել մասնակցել ՀՀ-ում հայտնի քրեական հեղինակությունների հավաքին

24/09/2011

«Պրեստուպնայա Ռոսիան»` վկայակոչելով «Փրայմ Քրայմը»` գրել է, թե 49-ամյա «օրենքով գող» Վադիմ Սաբրեկովը, ով հանցագործ շրջանակներում առավել հայտնի է «Վադիկ Կիրովսկի» կամ «Չեբուրաշկա» մականուններով, սեպտեմբերի 19-ին ձերբակալվել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, ՌԴ ՆԳՆ վարչության եւ Մոսկովյան շրջանի Ներքին գործերի գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում: «Սաբրեկովը Երեւան է ժամանել տեղական քրեական հեղինակությունների, այդ թվում` զոհված «օրենքով գող» «Արմեն Կանեւսկիի» եղբոր` Արտեմի հետ հանդիպելու նպատակով: Սակայն «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ոստիկանները «Չեբուրաշկային» հետադարձ չվերթով հեռացրել են երկրից, ինչի մասին տեղյակ են պահել իրենց ռուս գործընկերներին: Մոսկվայում վայրէջքի ժամանակ «օրենքով գողին» ձերբակալել են, սակայն պրոֆիլակտիկ զրույցից հետո նրան բաց են թողել»,- գրում է թերթը: