Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում հինգշաբթի օրը ունեցած ելույթում ասել է, որ «Ադրբեջանի տարածքների անարդար օկուպացիան» պետք է ավարտվի: «Անընդունելի է, որ ԼՂ հակամարտությունը մնա չլուծված, մեր քաղաքական եւ բարոյական պարտքն է` լուծել ազգամիջյան հակամարտությունները` նախքան դրանք կվերաճեն չարորակ ուռուցքի»,- ասել է նա: