3 տրիլիոն` 10 տարում

20/09/2011

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոր տնտեսական նախագիծ է պատրաստել, որը հնարավորություն կտա պետությանը մինչեւ 3 տրիլիոն դոլար գումար տնտեսել առաջիկա 10 տարում: Այն երեկ ներկայացվել է Սպիտակ տանը կայացած բրիֆինգի ժամանակ: Նախագծով տնտեսումներն արվելու են հիմնականում խոշոր ընկերությունների ու մեծ եկամուտներ ունեցող անհատների հարկերի ավելացման շնորհիվ, ինչը թույլ կտա բյուջեի մուտքերն ավելացնել 1,5 տրիլիոնով 10 տարում: Նախագծով նախատեսված է նաեւ միջին խավերին ուղղված սոցիալական ծրագրերի ապահովություն: Սեպտեմբերի 30-ին ավարտվող բյուջետային տարում ԱՄՆ բյուջեի սղաճը կազմելու է մոտ 1,3 տրիլիոն դոլար: