Ներքին արյունահոսություն

20/09/2011

«Հայաստանից արտագաղթը նույն թափով շարունակվում է: Ակնկալում ենք, որ այս ահազանգն արձագանք գտնի Հայաստանի իշխանության ու հայրենաբնակ ժողովրդի զավակների մոտ»,- երեկ Հայաստան-Սփյուռք համաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը` արտագաղթը որակելով` որպես «ներքին արյունահոսություն»: «Մեր թշնամին ուզեց Հայաստանը տեսնել առանց հայության: Այսօր մենք մեր ձեռքերով ենք պարպում Հայաստանը իր ժողովրդից, իր ստեղծագործ ոգուց, իր որակից: Իսկ կոռուպցիա կոչվող հիվանդության արագ ընթացքը, այլ խոսքով` փոքրամասնության տնտեսական հղփացած վիճակը, եւ դրա դիմաց` մեր ժողովրդի կենցաղային խեղճ պայմանները անհրաժեշտ է, որ արագորեն բարեփոխության ենթարկվեն: Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ այս վատառողջ երեւույթների հանդեպ»,- ասել է Արամ Առաջինը: