Ընթացքի մեջ են

17/09/2011

«Իրագործվում է ՀՀ նախագահի հանձնարարականը. Հայաստանը շուտով կունենա բոլորովին նոր սահմանային անցակետեր` ժամանակակից շենքային պայմաններով եւ սպասարկման բարձր մակարդակով: Ծրագրի առաջին փուլում ընտրել ենք Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի սահմանակետերը. նախատեսում ենք ոչ թե պարզապես վերանորոգել, այլ կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող բոլորովին նոր մաքսակետեր, դրանք հագեցնել նորագույն տեխնիկական միջոցներով եւ ներդնել սահմանահատման ժամանակակից ընթացակարգեր: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են»,- վստահեցնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: