«Կարող եմ ասել, որ օրենսդիր աշխատանքով չզբաղվող պատգամավորների ճնշող մեծամասնությունը հաջորդ խորհրդարանում չի լինելու: ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակում օրենսդիր աշխատանքում ակտիվ աշխատող մարդկանց է ներգրավելու: Մեզ մումիաներ պետք չեն»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Նա նաեւ ասել է, թե այն մարդիկ, ովքեր շատ են ուզում պատգամավոր դառնալ, թող պայքարեն մեծամասնական տեղերի համար: «Օրենքում ինչո՞ւ մեծամասնական այդ 41 տեղերը պահպանվեցին: Որպեսզի, եթե մարդ ուզում է իրեն իրացնել, նրան հնարավորություն տրվի ներկայացնել իր ծրագրերը, ընտրվել, օրենսդրական գործունեություն իրականացնել կամ տանիք վերանորոգել: Եվ եթե ժողովուրդը նրանց ձայն կտա, թող գան խորհրդարան ու նստեն` թեկուզ քարի նման»,- ավելացրել է պատգամավորը: