Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ քննել է Հատուկ քննչական ծառայության քննիչ Աշոտ Նադիրյանի միջնորդությունը Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու մասին: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, սակայն այն դեռ չի հրապարակել: Նշենք, որ Հ. Թամամյանի կալանքը երկարաձգվում է արդեն երրորդ անգամ: Արդեն երկրորդ անգամ դատական նիստը կայանում է առանց Հ. Թամամյանի մասնակցության, նա պարզապես հրաժարվել է մասնակցել դրանց: Հիշեցնենք, որ Հ. Թամամյանը անազատության մեջ է մարտի 24-ից: