«Հիդրոէներգիայի ոլորտի մոնոպոլացում հնարավոր չէ անել, քանի որ ամեն մեկն էլ կարող է կառուցել այնտեղ, որտեղ կա ջրային ռեսուրս»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետարանի Ֆինանսաբյուջետային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի փոքր հէկ-երի միության նախագահ, ՀՀԿ գործարար կանանց աջակցման հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը: Հայաստանի հիդրոէներգիայի ոլորտի մասին խոսելիս` Ն. Նահապետյանը նկատել է, որ այդ ոլորտը
ՀՀ-ում առաջին հերթին զարգացել է ոլորտի սեփականաշնորհման շնորհիվ: Եթե Խորհրդային Միության փլուզումից մինչ 2007թ. ՀՀ-ում կար ընդամենը 13 հէկ, ապա այսօր կա շուրջ 140 հէկ: