Օմբուդսմենը կփրկի՞

15/09/2011

«Հայ ժողովրդի ազգային խնդիրը պետք է լինի զինվորի դիտարկումը` որպես անհատականություն, պետությունը պետք է ապահովի անվտանգություն ամեն զինվորի համար»,- երեկ անդրադառնալով բանակում առաջացած խնդիրներին` ասել է «Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն» հ/կ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով` ՀՀ զինված ուժերում անվտանգություն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ ռազմական օմբուդսմեն եւ դիտարկել այն որպես առանձին մարմին: