Ամենամարտունակը

15/09/2011

ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը երեկ news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Ուրախ եմ, որ ունենք մարտունակ բանակ: Ինձ համար, որպես զինվորականի, գլխավորը մարտունակ բանակի առկայությունն է: Վերջին ժամանակներս շատ են խոսում բանակի մասին, իսկ ես կասեմ հետեւյալը. ինչպես հաղթանակի հետեւում կանգնած, հաղթանակի քարը քարի վրա դրած, բանակը կառուցած մարդ, մեր բանակի նման մարտունակ բանակ տարածաշրջանում չկա: Ինչքան էլ ցանկանան, որ մեր բանակը թուլանա, դա տեղի չի ունենալու, որովհետեւ մեր բանակն իսկապես ուժեղ է եւ ուժեղ է լինելու»: Պարզվում է` Միքայելյանը նաեւ ուրախ է, քանի որ, ըստ նրա` մարդիկ սկսել են «լավ ապրել»: «Ես տեսնում եմ, որ մարդիկ սկսել են լավ ապրել: Իհարկե, կան թերություններ եւ տնտեսության մեջ, եւ բանակում, սակայն դրանք այնպիսի թերություններ են, որոնք կարելի է վերացնել եւ վերացնել շատ շուտ: Ես մեր բանակին ու ժողովրդին ցանկանում եմ հաջողություն, որ բանակը միշտ պատրաստ լինի պաշտպանել մեր ժողովրդին, իսկ ժողովուրդն էլ թիկունք կանգնի իր բանակին»: