Խոսել են հեռախոսով

15/09/2011

Երեկ կայացել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հեռախոսային խոսակցությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ադրբեջանի նախագահը ջերմորեն շնորհավորել է Ռուսաստանի նախագահին` ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Նրանք գոհունակություն են հայտնել բարձր մակարդակով ռուս-ադրբեջանական երկխոսության վերաբերյալ: «Դա ամբողջությամբ դրսեւորվել է օգոստոսին Իլհամ Ալիեւի` Ռուսաստան կատարած այցի ժամանակ»,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Խոսակցության ընթացքում նախագահները վստահություն են հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա փոխշահավետ զարգացման կապակցությամբ:

Մ: Մ: