Սարկոզին գալու է

13/09/2011

Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան երեկ հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջիկայում տարածաշրջանային այց է կատարելու Հարավային Կովկաս: Կուդավան այցի ժամկետները չի հստակեցրել, սակայն, Թբիլիսիում գտնվող Ֆրանսիայի տրանսպորտի հարցերով պետքարտուղար Թերի Մարիանին հայտարարել է, թե Սարկոզին Վրաստան է ժամանելու մեկ ամիս հետո: Այնպես որ, ըստ վրացական ԶԼՄ-ների` Սարկոզին Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան կայցելի հենց հոկտեմբերին: