Հայաստանյան ինտերնետային լրատվամիջոցներից մեկը երեկ գրել էր, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երեւանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Փակ» շուկան գնել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Կայքը նշել էր, որ այս պահին շուկայում լայնամասշտաբ շինարարություն է ընթանում, իրենց տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանը մտադիր է շուկան դարձնել Երեւանի ամենամեծ Yerevan City-ն: Ս. Ալեքսանյանը, սակայն, երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է այս լուրը՝ նշելով, որ դա իրականության հետ որեւէ կապ չունի։