Սեպտեմբերի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում Կենդանաբանական այգու դիմաց իրար են բախվել ՎԱԶ 2107 մակնիշի, «Միլենա» տաքսի ծառայության Լ 1110 համարանիշի եւ «Համմեր» մակնիշի 88 ՍՍ 066 համարանիշի ավտոմեքենաները: Լուսանկարիչ Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` «Համմերը» վարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, ով գեներալ Մանվել Գրիգորյանի հորեղբոր որդին է: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Ավտովթարի պատճառով Մյասնիկյան պողոտայում մեծ խցանում էր առաջացել: