«Պրայմ-թայմ»-ի փոխանցմամբ` վրացի նախկին օրենքով գող Դավիդ Էդիշերաշվիլին փախել է Ռուսաստանի Տուվայի Հանրապետության կալանավայրերից մեկից: «Բագոր» եւ «Դաթո Տբիլիսկի» մականուններով հայտնի գողը կալանավայրից փախել է օգոստոսի 25-ին, սակայն այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել: Փախուստի մանրամասները չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր օգոստոսի 12-ին, կալանավայրից ազատվելու պահին: Իրավապահները նրան մեղադրում են Ռուսաստանում ապօրինի գտնվելու մեջ: Էդիշերաշվիլին փախուստի է դիմել Տուվայի Գերագույն դատարանի կողմից Կիզիլի քաղաքային դատարանի` նրան երկրից արտաքսելու վճռի հաստատումից հետո: 34-ամյա Դաթոն ձերբակալվել էր 2003-ին Մոսկվայում, հետագայում ազատազրկման պատիժը կրել Արխանգելսկի մարզում, իսկ ավելի ուշ` Տուվայի Հանրապետությունում։ 2007թ. դեկտեմբերին տեղի բանտի ղեկավարության ճնշման տակ նա հայտարարություն էր գրել, որով հրաժարվել էր «օրենքով գող» կոչումից: