Հայաստանը նրանք չեն

08/09/2011

Այս տարի հոկտեմբերի 12-21-ը տեղի է ունենալու մարդահամար, որի փորձնական աշխատանքներն արդեն գրեթե ավարտվել են: Մեզ հասած լուրերի համաձայն, մարդահամարի փորձնական աշխատանքներին զուգահեռ` բնակչության իրական թվաքանակը տարբեր մեթոդներով հաշվել են նաեւ անվտանգության մարմինները` ԱԱԾ համապատասխան փորձագետների մասնակցությամբ: Արդյունքում սարսափելի պատկեր է ստացվել: Այդ ուսումնասիրությունների համաձայն, ՀՀ բնակչության իրական թվաքանակը տատանվում է 1 միլիոն 450 հազարից 1 միլիոն 600 հազար մարդու սահմաններում: Չնայած այս տեղեկատվությունը գաղտնի պահելու` իշխանությունների ջանքերին, այս թվերն արդեն քննարկվում են տարբեր շրջանակներում: Ներկայումս համապատասխան մարմինները` Ազգային վիճակագրական ծառայության ակտիվ մասնակցությամբ փորձում են եղանակներ գտնել հոկտեմբերին կայանալիք մարդահամարի արդյունքները 3 միլիոն մարդուն մոտ «նկարելու» համար: