Լիբիայի ընդդիմադիրներն իմացել են Ջամահիրիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի գտնվելու վայրը: Ըստ «Associated Press»-ի` Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ռազմական հրամանատարության ներկայացուցիչ Անիս Շարիֆը հայտնել է, որ Կադաֆին գտնվում է Լիբիայում, իրենք շրջապատել են նրան եւ պատրաստվում են բռնել: Շարիֆը հրաժարվել է հայտնել Կադաֆիի գտնվելու վայրը, սակայն բացատրել է, որ ապստամբները կարողացել են նրա հետքը գտնել ռազմական տեխնիկայի միջոցով: «Նա չի կարողանա փախչել»,- ասել է Շարիֆը` նշելով, որ իրենք պատրաստվում են վերցնել նրան ողջ կամ մեռած: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կադաֆին եւ նրա որդի Սեյֆ ալ Իսլամը ամենայն հավանականությամբ փախել են Նիգեր, որտեղից նրանք պատրաստվում են տեղափոխվել Բուրկինա Ֆասո: Սակայն ավելի ուշ Բուրկինա Ֆասոյի իշխանությունները հերքել են այդ լուրը: