Քրդերն՝ ընդդեմ Թուրքիայի

11/11/2005

Երեկ Հանրապետության հրապարակում հավաքվել էին տարբեր մարզերում եւ Երեւանում ապրող քրդական համայնքի ներկայացուցիչներ: Նրանք պահանջում էին Աբդուլլահ Օջալանի ազատությունը: Հայաստանում ապրող ազգային փոքրամասնության պայքարն, ըստ էության, քրդերի հանդեպ Թուրքիայի վարած քաղաքականության դեմ է: «Թուրքիան իրավունք չունի Եվրամիության անդամ դառնալ, քանի դեռ տեռորիստ երկիր է, Թուրքիայի ռազմավարությունը քուրդ ժողովրդին հալեցնելն ու բնաջնջելն է: Մեր ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ Եվրախորհուրդը Թուրքիայից կպահանջի հարգել քուրդ ժողովրդի իրավունքները, այլապես այդ երկիրն իրավունք չունի Եվրախորհրդում ինտեգրվելու»,- ասում է Զեյթուն Նամոյանը: Քրդերն իրենց իրավունքների պաշտպանության հարցում փրկություն են համարում Օջալանի ազատությունը:

Կարդացեք` Մեկ ամսում 100 քուրդ է սպանվել