Ամերիկյան տիեզերական գործակալությունը հրապարակել է Լուսնի մակերեւույթի նոր բարձր որակի նկարներ: «Բի-Բի-Սի»-ի հաղորդմամբ` Lunar Reconnaissance Orbiter ուղեծրային զոնդի միջոցով արված նկարներում կարելի է տեսնել նախորդ դարի 60-70-ական թթ. տիեզերագնացների թողած հետքերը: Նկարներում հստակ երեւում է Ապոլոնի երեք տիեզերանավերի լուսնային մոդուլների վայրէջքի վայրը եւ մարդկանց ոտնահետքերը: