Զարհուրելի սպանություն

08/09/2011

Ոստիկանության Արարատի բաժնում է երեկ երեկոյան մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22։10-ին, իրեն է զանգահարել հարեւանը եւ հայտնել, որ կինը` 34-ամյա Ռոզա Ալոյանը, տանը վնասել է իր երկու դեռահաս երեխաներին եւ փակելով դուռը` հեռացել է: Ոստիկանությունից մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 6-ամյա Վարդան եւ 4-ամյա Հայկ Ալոյանների դիակները` խեղդամահ վիճակում: Ռ. Ալոյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտարարել է, որ նույն օրը, ժամը 12:00-ի սահմաններում, տանը, որը գտնվում է Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 69 շենքում, սավանի կտորներով խեղդամահ է արել իր երկու երեխաներին:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (սպանություն): Արդեն նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննությունները: Կատարվում է քննություն: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` մայրը որդիներին կախելուց հետո իջեցրել է ու պառկեցրել մահճակալին` կողք կողքի, ու վերմակով ծածկել, ապա ինքը դուրս է եկել տանից: Ռոզայի` մարդասպան մոր հայրը` Հակոբը, 1989 թվականին կացինով սպանել էր իր կնոջը` Շողիկ Ալոյանին: Հարեւանները պատմել են, որ երբ Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի օպերատիվ-քննչական խումբը ժամանել է հանցագործության վայր եւ ներս է մտել տուն, ոստիկանական համազգեստով եւ քաղաքացիական հագուստով իրավապահները, տեսնելով կատարվածը, բարձր ձայնով լաց են եղել:

Իրավապահները մարդասպան մոր տանը հայտնաբերել են մեծ քանակությամբ հոգեւորական գրականություն` տարբեր աղանդների պատկանող: Մարդասպան մայրը մեծացել է որբանոցում, իսկ մարդասպանության վայր դարձած բնակարանը պետական ծրագրով ստացել է պետությունից:

Լուս.` news.am