Սեպտեմբերի 6-ին Ռիգայից Երեւան թռչող «Air Baltic» օդանավում տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Ըստ Postimees.ee կայքի` Ռեյկիգուոյի (խորհրդարանի) անդամ Յուկ-Կալե Ռայդը վկայում է, թե ինչպես է ուղեւորը հենց թռիչքի պահին վեր կացել իր տեղից եւ բացել օդանավի վթարային դուռը: Արդյունքում, ստիպված են եղել օդանավ բերել մասնագետներին, ովքեր մոտ մեկ ժամ դուռն իր տեղն էին դնում:
Պատգամավորը նկարահանել է կատարվածը: Դա տեսնելով` նրան մոտեցել են ուղեկցորդուհիները, ովքեր սպառնացել են հեռացնել Ռայդին օդանավից, եթե նա չպահի հեռախոսը: