Բարեր ու ռեստորաններ` ինքնաթիռում

08/09/2011

Թռիչքի վախը հաղթահարելու համար մի շարք միջազգային օդանավակայաններում ինքնաթիռների մեջ բացվել են բարեր: Այդպիսի ինքնաթիռային բարերից է «Runway 34»-ը Ցյուրիխի (Շվեյցարիա) միջազգային օդանավակայանում: Խորհրդային «Իլ-14» օդանավերից մեկի թեւի վրա տեղադրված է բարի սեղան, մյուսի վրա` հանգստի վայր, իսկ թեւերի տակ գտնվում է ռեստորանը:

Շվեդիայի Ստոկհոլմ-Առլանդի օդանավակայանում «Boeing 747»-ի ներսում գտնվում է ոչ միայն հարմարավետ փաբ, այլեւ իսկական հոսթել: Բարը տեղակայված է ինքնաթիռի պոչային հատվածում: Հաստատության հաճախորդները կարող են դուրս գալ այնտեղից եւ տեղափոխվել օդանավի ձախ թեւ:

Մեկ այլ բար տեղակայված է Քոնվենթրիի օդանավակայանում: Այստեղ «Douglas DC-6» ինքնաթիռի սրահում կարող են հարմարավետ տեղավորվել 40 մարդ, բայց ոչ թե օդ բարձրանալու, այլ բարում նստելու, ուտելու կամ կոկտեյլ խմելու համար: