«Միսս Իտալիա» գեղեցկության ազգային մրցույթի եզրափակչի երեք մասնակիցներ հեռացվել են մրցույթից` չափազանց սեքսուալ լուսանկարների համար, որոնք մրցույթի կազմակերպիչները հայտնաբերել են համացանցում: Նման դեպքեր նախկինում նույնպես եղել են, բայց հաղթանակելու հնարավորությունից զրկել միանգամից երեք աղջիկների, մրցույթի կազմակերպիչները առաջին անգամ են որոշել: «Սեւ ցուցակի» մեջ են ընդգրկվել 22-ամյա Ալիսա Բելոտտոն, 23-ամյա Ռաֆայելա Մոգունյոն եւ 26-ամյա Տիցիանա Պյերջիանին: «Կարծում եմ, որ իմ լուսանկարները շատ ճաշակով են արված: Ես մոդել եմ, եւ դա իմ աշխատանքն է. ինչո՞ւմ է խնդիրը»,- «The Daily Mail»-ին ասել է Ալիսան: