Վրացի պոռնիկներ են ձերբակալվել

08/09/2011

Սամսունում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի երեք քաղաքացիների` պոռնկությամբ զբաղվելու համար: Հարեւանությամբ ապրողները պատուհանից տեսել են, որ ուսումնարանում մի խումբ մարդիկ սիրով են զբաղվում, եւ Ոստիկանություն են կանչել:

Ոստիկանությունը դասարաններից մեկում հայտնաբերել է ուսումնարանի երկու աշխատակցի եւ երեք վրացուհու: Ոստիկանության տեղեկություններով, Վրաստանի քաղաքացիները սեքսուալ ծառայություններ են մատուցել գիշերը 100 դոլարով: Ձերբակալվածներից ամենամեծը 47 տարեկան է, իսկ փոքրը` 30: Ըստ «Գրուզյա օնլայնի»` նրանց բոլորին արտաքսելու են: