Նավթը բավարար չէ

11/11/2005

«Եթե կայունությունն Ադրբեջանում խախտվի, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անորոշ ժամանակով կհետաձգվի, ինչը շատ ցավալի կլինի, հաշվի առնելով, թե որքան մոտ ենք մենք դրա կարգավորմանը»,- հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելը՝ The Wall Street Journal-ում: Ռուպելը նշում է, որ Ադրբեջանը պատմական հնարավորություն ունի առավելագույն շահ ստանալ նավթային պաշարներից, քանի դեռ նավթի համաշխարհային գները ռեկորդային բարձր նշագծում են: Սակայն երկարաժամկետ հեռանկարում տնտեսական առաջընթացն անհնար է, եթե այն չի ուղեկցվում մանրակրկիտ ձեւով անցկացված քաղաքական բարենորոգումներով, կայունությամբ եւ համընդհանուր անվտանգությամբ. «Մտավախություն կա, որ Ադրբեջանում գոյություն ունեն ուժեր, որոնք կգերադասեն բռնությունը՝ սեփական նեղ շահերի բավարարման նպատակով»։