Երեւանի մի շարք փողոցներում սեպտեմբերի 11-ին, ժամը 06:00-11:00-ն, Հայաստանի 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի փորձի կապակցությամբ, դադարեցվելու է քաղաքացիական տրանսպորտի շարժը: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` Մոսկովյան, Սարյան, Ամիրյան փողոցները, Հանրապետության հրապարակը, Տիգրան Մեծի պողոտան, Երվանդ Քոչարի փողոցը, Ալեք Մանուկյան փողոցը, Սայաթ-Նովայի պողոտան փակ են լինելու այդ ժամանակահատվածում: