Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) այս ուսումնական տարվա շեմին համագործակցության համաձայնագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի Ուղղափառ հոգեւոր ակադեմիայի հետ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` ինը կետից բաղկացած համաձայնագիրը վերաբերում է կրթական, գիտական, հրատարակչական, մեթոդական ծրագրերի զարգացմանը: Համագործակցության շրջանակներում տեղի կունենան ուսանողների եւ դասախոսների փոխանակումներ, գիտատեխնիկական նոր ուսումնական մեթոդների ներդրում:
Նույն աղբյուրի վկայությամբ` առաջիկայում ծրագրվում է միջբուհական համագործակցության համաձայնագրեր կնքել նաեւ Անգլիայի, Նորվեգիայի, Ավստրիայի եւ Իտալիայի հոգեւոր հաստատությունների հետ: