«Ես գտնում եմ, որ կարելի էր եւ կարելի է փոխադարձ ընդունելի ճանապարհներ գտնել ու երկխոսությունը շարունակել: Իրավական հարթության մեջ այդ հարցի կարգավորումը հնարավոր է: Կան տարբեր ձեւեր, որոնք կարելի է կիրառել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը` անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանավորմանը, ինչը պատճառ դարձավ իշխանության եւ Կոնգրեսի միջեւ սկսված երկխոսության առկախման համար: Արդյո՞ք իրավապահ համակարգը խտրականություն չի ցուցաբերել, երբ 57 մլն դրամի բենզին յուրացնելու կասկածանքով ձերբակալված ՃՈ գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանին ազատ է արձակել, իսկ ՀԱԿ ակտիվիստին` կալանավորել: «Իմ կարծիքով` գործընթացի մեջ ներգրավված մարդիկ պետք է ամեն ինչ անեին, որ երկխոսությունը չխաթարվեր: Ամեն դեպքում այս գործընթացի մեջ պետք է, որ իշխանությունը շարունակաբար ավելի մեծ հանդուրժողականություն եւ մեծահոգություն դրսեւորեր»,- ավելացրեց Ս.Նիկոյանը: