Երեկ սկսվել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի տարածաշրջանային այցը: Երեկ նա մեկնել է Ադրբեջան: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Լեֆորը հայտարարել է, որ իր այցը ցույց է տալիս ԵՄ-ի համար այս տարածաշրջանի կարեւորությունը: Նրա խոսքով` հանդիպումների ընթացքում քննարկվելու են նաեւ տարածաշրջանային հակամարտությունները: Երեկ Ֆիլիպ Լեֆորը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, նախատեսվում են նաեւ հանդիպումներ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների, խորհրդարանի խոսնակի հետ: Բաքվից Լեֆորը մեկնելու է Թբիլիսի, այնտեղից` Երեւան: