Կառուցողական է

06/09/2011

«Wikileaks»-ը հրապարակել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից 2008թ. դեկտեմբերի 23-ին Պետքարտուղարություն ուղարկված հերթական նամակը, որտեղ խոսվում է այն մասին, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը հաղթել է Ազգային ժողովի` իր ընտրատեղամասում անցկացված միջանկյալ ընտրություններում` հեռանալով նախագահական նստավայրում իր զբաղեցրած պաշտոնից: Շատերի կարծիքով` դա առաջին քայլն է Հ. Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրելու ճանապարհին, ինչը, սակայն, Աբրահամյանը չի հաստատել: Այս քայլը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ կառավարության հանդեպ վերահսկողություն սահմանելու պայքարի մաս է կազմում: Ս. Սարգսյանը, սակայն, ԱՄՆ շահերի տեսանկյունից թվում է շատ ավելի կառուցողական, քան Քոչարյանը: