Դեմ է Հովիկ Աբրահամյանի լուսանկարին

06/09/2011

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ երեք տարի է` ասմունքի փառատոն է կազմակերպվում, որին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերի, Լեռնային Ղարաբաղի եւ Ջավախքի ներկայացուցիչներ: Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, անդրադառնալով այդ մրցույթին, երեկ ասել է, թե իրեն դուր չի գալիս, որ այդ մրցույթի մասին հայտարարության տեքստի մեջ Հովիկ Աբրահամյանի մեծադիր լուսանկարն են դնում: «Նրանց մտքինը Տերյան կամ Ռազմիկ Դավոյան կարդալը չէ, այլ Հովիկ Աբրահամյան անձի անուղղակի կամ ուղղակի քարոզչությունը: Տերյան լիներ, Չարենց լիներ, բայց ոչ Հովիկ Աբրահամյանը»,- ասել է Դավիթ Գյուրջինյանը: Նա նաեւ նշել է, որ իրենք քաղաքապետարանի եւ «Էդիտ Պրինտ» ընկերության հետ Հանրապետական առաջին ընթերցանության մրցույթն են կազմակերպում, բայց «դրա ժամանակ ո՛չ քաղաքապետի, ո՛չ «Էդիտ պրինտի» տնօրենի, ո՛չ էլ իմ լուսանկարը չենք դնում»: