Աճեցվում են մարդկային օրգաններ

06/09/2011

Ըստ «The Daily Mail»-ի` շուտով լաբորատոր պայմաններում աճեցված մարդկային օրգանները հասանելի կլինեն բազմաթիվ մարդկանց, քանի որ Քեմբրիջի համալսարանի մասնագետները բացահայտել են մարդկային օրգաններ աճեցնելու ավելի քան 20 տարբերակ: Նրանց արդեն հաջողվել է աճեցնել միզապարկ, միզուղիներ, շնչափող, որոնք փոխպատվաստվել են կլինիկական պայմաններում: Մասնագետներն աշխատում են նաեւ սրտի, երիկամների, լյարդի եւ այլ կարեւոր օրգանների աճեցման վրա: Լիարժեք օրգան ստանալը շատ ավելի բարդ գործ է, քան դրանց հյուսվածքների ստացումը լաբորատոր պայմաններում: