Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, Ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին երեկ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար (Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով): Օհանյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորումը: