Կրկին երրորդը

03/09/2011

Երեկ ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կառլսենը: Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը կրկին եզրափակում է լավագույն եռյակը: Սերգեյ Մովսիսյանը 30-րդ տեղում է, Վլադիմիր Հակոբյանը` 64-րդ, Գաբրիել Սարգսյանը` 88-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը` 98-րդ: Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը պահպանել է

12-րդ հորիզոնականը: Լիլիթ Մկրտչյանը 26-րդն է, իսկ Լիլիթ Գալոյանը 75-րդ տեղում է: