Բալի՛կ ջան, գործ չունես

03/09/2011

Սեպտեմբերի 1-ի առիթով Հ2 հեռուստաալիքի ռեպորտաժը պատմել է Հովիկ Աբրահամյանի` դպրոց գնալու մասին: Սեպտեմբերի 1-ի առիթով ԱԺ նախագահը մի դպրոց է գնացել, ուր երեխաներից մեկին հարցրել է, թե ի՞նչ է ուզում դառնալ, երբ մեծանա: Երեխան պատասխանել է, որ ուզում է ոստիկան դառնալ: «Գործ չունես, ոստիկաններին բռնում են»,- պատասխանել է ԱԺ նախագահ Աբրահամյանը: