«Դա վաղուց էր եւ սխալ»

03/09/2011

Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ պոռնոֆիլմերից մեկը, որը հանդիսանում է «Vivid Entertainment» ընկերության սեփականությունը, ցանկանում է գնել մի անանուն գնորդ, որն ընկերությանը հավաստիացրել է, որ համացանցում տեսանյութը չի տեղադրելու: Ինչպես հայտնում է «tmz.com»-ը, տեսանյութի նախնական գինը 30 միլիոն դոլար է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Քիմ Քարդաշյանի ամուսինը` Քրիս Համֆիրսը, տեղյակ է իր կնոջ անցյալի մանրամասներին, սակայն դա չի ազդում Քիմի ոչ ներկայի, ոչ էլ ապագայի վրա, հետեւաբար դա նրան բոլորովին չի հետաքրքրում: