Բանկերի դեմ

03/09/2011

ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են դատական հայց ներկայացնել ընդդեմ 10-ից ավելի բանկերի, որոնց թվում են ԱՄՆ տարածքում գործող այնպիսի հայտնի ֆինանսական հաստատություններ, ինչպիսիք են Bank of America-ն, JPMorgan Chase-ը, Goldman Sachsն ու Deutsche Bank-ը: Այս տեղեկությունը երեկ հրապարակել է «The New York Times»-ը: Բնակարանաշինության ֆինանսավորման ԱՄՆ դաշնային գործակալությունը մեղադրում է բանկերին ԱՄՆ խոշորագույն Fannie Mae եւ Freddie Mac հիպոթեքային գործակալություններին կանխամտածված վնաս հասցնելու մեջ: Թերթի տեղեկություններով` բանկերը, իբր, հիպոթեքային այդ գործակալություններին վաճառել են ոչ հուսալի բաժնետոմսեր, որոնք ապահովված են եղել հիպոթեքային պարտավորություններով: Արդյունքում ԱՄՆ անշարժ գույքի շուկայի փլուզումից հետո Fannie Mae եւ Freddie Mac գործակալությունները կորցրել են 30 մլրդ դոլար: