Հորեղբայր, մորեղբայր չկա

03/09/2011

«Անցած շաբաթ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար ձերբակալված Օնյանգո Օբամայի նկատմամբ հատուկ վերաբերմունք չի ցուցաբերվի»,- այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնեյը` ավելացնելով, որ Օնյանգոն օրենքի առջեւ կկանգնի, ինչպես բոլոր քաղաքացիները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորեղբայրը` Օնյանգո Օբաման, ով Միացյալ Նահանգներում ապրում է որպես անօրինական ներգաղթյալ, պետավտոտեսուչների կողմից ձերբակալվել էր Ֆրեմինհեմ քաղաքում: Ոստիկանական բաժանմունքում Օբամայի հորեղբորն առաջարկել էին օգտվել մեկ զանգի իրավունքից, ինչին ի պատասխան` Օնյանգոն ասել էր, թե ԱՄՆ նախագահի մոտ ազգականն է: «Երեւի զանգահարեմ Սպիտակ տուն»,- ասել էր 67-ամյա Օնյանգոն: