Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը սեպտեմբերի 3-ին մեկ ժամվա ընթացքում կպատասխանի համացանցի օգտատերերի հարցերին, որոնք վերաբերում են կազմակերպության գործունեությանը եւ միջազգային խնդիրներին: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը: Հարցազրույցը տեղի կունենա ժամը 19:00-20:00-ը` առցանց ռեժիմով` «Twitter» միկրոբլոգերի կայքում եւ «Facebook» սոցիալական ցանցում: Յուրաքանչյուր օգտատեր կարող է ՄԱԿ-ի աշխատանքային 6 լեզուներից մեկով` արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, չինարեն, ինչպես նաեւ` պորտուգալերեն եւ սուախիլի լեզվով հարց ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: