Ազատել է

01/09/2011

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը երեկ ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից եւ անցել կադրերի ռեզերվ: Հիշեցնենք, որ Մ. Օհանյանը երեքշաբթի օրը ձերբակալվել էր Ճանապարհային ոստիկանությանը հատկացված վառելիքի խոշոր չափի յուրացման առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ճանապարհային ոստիկանության պետի պարտականություններն առայժմ կատարում է ՃՈ պետի տեղակալ Լյովա Մելքոնյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Օհանյանի փոխարեն նշանակվելու է ՃՈ հաշվառման-քննական բաժնի պետ Արթուր Մարգարյանը, ով քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: