Տրվում է վարձով

11/11/2005

Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող երկու մասնաշենքով քառահարկ այս առանձնատունը պատկանում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանին: Առանձնատան կարմիր մասնաշենքը կառուցված է, իսկ սպիտակ տան ներքին հարդարման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Հարեւաններն ասացին, որ պարոն Մանուկյանն այս տունն ուզում է ամիսը 6-7 հազար դոլարով վարձով տալ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID): Մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ Հովհաննես Մանուկյանի հայրը՝ Գերասիմ Մանուկյանը, չհերքեց այս լուրը, հակառակը, ավելացրեց, որ ունեն մի քանի առաջարկություններ եւ դեռ մտածում են: