ՀԱԿ-ին` 8-10 մանդատ

01/09/2011

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարել է, թե ՀԱԿ-ը Խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ-ում կունենա 8-10 մանդատ: Սակայն դա, ըստ նրա, կախված է նրանից, թե ՀԱԿ-ն իր ցուցակում ում կներկայացնի: Նրա կարծիքով` ՀԱԿ-ի համար որոշակի կորուստ էր «հայտնի անդամների» հեռացումը Կոնգրեսից. «Եթե նրանց մասնակցությունը (ՀՀՇ-ից հեռացածների.- խմբ.) լինի, ավելի շատ կլինի: Եթե սենց կիսատ-պռատ բան անեն` քաղբանտարկյալներ, սարքած մարդիկ պիտի գան, քիչ կլինի: Կարծում եմ` մի 8-10»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը: