Երեւանում գործող կրպակների ամբողջ թափով ապամոնտաժմանը զուգահեռ` Հրազդանի կիրճում ավարտին էին հասցվում լուսանկարում պատկերված շքեղ ռեստորանային համալիրի կառուցապատման աշխատանքները: «Վենեցիա» անունով ռեստորանային համալիրը պատկանում է… Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Դժվար չէ պատկերացնել, թե որքան «դրայվ» եւ «քյաշ» է պահանջվել այս շինության կառուցման համար: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, այս ռեստորանը հավակնում է դառնալ Երեւանի էլիտար եւ ամենաթանկ ռեստորաններից մեկը, եւ այս «քաղաքաշինիչ» նախաձեռնությանը շուք հաղորդելու համար Կարեն Կարապետյանն առաջիկայում այն բացելու է անձամբ` սեփական ռեստորանի բացմանն ի նպաստ դնելով սեփական անձը: