Երեխան մահացել է

11/11/2005

Նոյեմբերի 8-ին, Ոստիկանության Արարատի բաժին Արարատի քաղաքային հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց հիվանդանոցում Արարատի մարզի Երասխավան գյուղի բնակիչ (ծնված 1983-ին) Ալինա Ա-ն հիվանդասենյակում իր տղա երեխային՝ Արտյոմ Ռուբենի Մնացականյանին (ծնված 15.08.2005թ.), քնեցրել է իր կողքին, իսկ առավոտյան երեխան հայտնաբերվել է մահացած (մայրական անզգուշության նախնական վարկածով)։ Փաստի առթիվ Արարատի մարզի դատախազությունում սկսվել է նախաքննություն։