Միլիոնատերերին կողոպտել են

01/09/2011

Սարդինիա կղզու ափամերձ բնակավայրերից մեկի հարուստ թաղամասի բնակիչները ոստիկանությանը տեղեկացրել են իրենց թաղամասում կատարված անսովոր կողոպուտների մասին: «The Guardian» թերթը` վկայակոչելով Ոստիկանությանը, գրել է, որ քաղաքում շրջում է կողոպտիչների խումբ, որն իր հանցագործությունների համար օգտագործում է քնեցնող գազ: Պորտո Չերվո քաղաքում ապրող երկու հարուստ ընտանիքներ պատմել են, որ անցյալ շաբաթ գիշերը, երբ գողերն իրենց տուն են մտել, իրենք քնած են եղել եւ ոչինչ չեն լսել, իսկ առավոտյան արթնանալուց հետո գլխացավ, գլխապտույտ եւ թուլություն են զգացել: Հենց այդ ժամանակ էլ նրանք պարզել են, որ տնից թանկարժեք իրեր եւ գումար է անհետացել: Հանցագործների առաջին եւ հիմնական թիրախը եղել է միլանյան դեղագործական մագնատը: Նրա տնից անհետացել են թանկարժեք զարդեր եւ 300.000 եվրոյի չափով գումար: Գողերը ավելի փոքր չափով կողոպտել են նաեւ հարեւան տները: