Գործարարներ Ալիշեր Ուսմանովը եւ Ալեքսանդր Մամութը բանակցություններ են վարում SUP ընկերության իրենց բաժնեմասի վաճառքի շուրջ, որը ղեկավարում է «LiveJournal»-ի բլոգների ծառայությունը, «Championat.com», «Quto.ru» եւ «Redigo.ru» կայքերը, «+SOL» գովազդային գործակալությունը եւ «Gazeta.ru» ինտերնետային հրատարակչությունը: SUP-ի գնման մեջ հետաքրքրված է, մասնավորապես, «Yahoo» ինտերնետային գիգանտը: «Կոմերսանտի» փոխանցմամբ` ներկայումս SUP-ի ղեկավարները բանակցում են երեք խոշոր ընկերությունների հետ, որոնք կարող են դառնալ ինչպես պորտֆելային, այնպես էլ ռազմավարական ներդրողներ: Դեռ գարնանն ընկերության վաճառքի շուրջ SUP-ի բաժնետերերը բանակցում էին «Yahoo»-ի հետ, սակայն այժմ բանակցությունները դադարեցվել են: