Վերջին օրերին քաղաքական կուլիսներում կրկին քննարկվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Իսկ որպես վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդներ` նշվում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի անունները: Որոշ տեղեկությունների համաձայն` Հ. Աբրահամյանն իր շրջապատին վստահեցրել է, որ սեպտեմբերի վերջին նշանակվելու է վարչապետի պաշտոնում, եւ, որ դա արդեն համաձայնեցրել է ՀՀ նախագահի հետ: Ինչ վերաբերում է Ի. Զաքարյանի հնարավոր նշանակմանը, ապա խոսակցություններ են շրջում, թե այդ հարցում նրան աջակցում է ռուսաստանցի իր գործընկերը` ՌԴ Հաշվիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը: