Նոր բախումներ

25/08/2011

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի կենտրոնում բախումներ են սկսվել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կողմնակիցների ու Ոստիկանության միջեւ: Իրավապահները արգելափակել են նրանց մուտքը կենտրոնական Կրեշչատիկ փողոց, դա հիմնավորելով Անկախության օրը քաղաքի կենտրոնում երթեր անցկացնելու արգելքով: Տիմոշենկոյի կողմնակիցներին հաջողվել է ճեղքել ոստիկանական շարքերը: Այդ պահին էլ հենց սկսվել են բախումները: Երթի մասնակիցները սկսել են քարեր ու շշեր նետել իրավապահների վրա: Տիմոշենկոյականները կարողացել են կենտրոն ներխուժել նաեւ այլ փողոցներից: