«Իհարկե` ոչ, դա իրավաբանական ոլորտում գտնվող հարց է: Ո՞նց կարող ենք մենք այդպիսի հարցեր քննարկել, երբ որ դա իրավաբանական ոլորտում` այդ ընթացակարգերով գոյություն ունեցող պրոցեսների հետ է կապված»,- երեկ հայտարարել է ՀՀԿ-ական, ՀԱԿ-ի հետ երկխոսող իշխանական պատվիրակության անդամ Գագիկ Մինասյանը` անդրադառնալով հարցին` արդյոք երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ ՀԱԿ-ի պատվիրակության հետ քննարկե՞լ են ընդդիմադիր երիտասարդներին ազատելու հարցը: Նրա խոսքերով, ՀԱԿ-ն այդ երիտասարդներին ազատ արձակելու խնդիր իրենց առաջ չի դրել: «Մենք պայմանավորվել ենք քննարկման մասին առայժմ որեւէ մեկնաբանություն չանել: Ցավում եմ, եթե իսկապես այդ պայմանավորվածությունը խախտվել է, առավել եւս` եթե տրվել է նման ապատեղեկատվություն»,- Գ.Մինասյանին հակադարձել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: